▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանի հեռախոսազրույցը` «Մառազմ» կամ` չգիտես Գալուստ Գրիգորիչը ո՞վ է

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ներկայացնելով իր և իր կուսակցության գրանցման ամսաթվով հետաքրքրվող համայնքային պատասխանատուի հեռախոսային խոսակցության սղագրությունը.

«Այսօր ինձ զանգահարեցին ՀՀԿ Շենգավիթ վարչական շրջանից և հետաքրքրվեցին, թե կոնկրետ, երբ է գրանցվել Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը: Այստեղ ներկայացնում եմ իմ և ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության անունը չկամ, եսինչ եսինչյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը բառացիորեն.

-Բարև Անի ջան

-Բարև

-Եսինչ Եսինչյանն է

-Հա, լսում եմ, Եսինչ

-Անի ջան, դուք որ դուրս եք եկել ՀՀԿ-ից, բա ինչու դիմում չեք ներկայացրել Շենգավիթի տարածքային կազմակերպություն?

-ՀՀԿ-ից իմ դուրս գալու դիմումը ներկայացրել եմ 2012թ.-ի Աժ-ի ընտրությունների նախաշեմին Գալուստին

-Գալուստը ով է?

-Չգիտես Գալուստը ով է?

-հաաա, Գալուստ Գրիգորիչին, բայց պիտի մեզ ներկայացնեիր

-Ինչ տարբերություն, դուրս գալու մասին դիմումս հանձնել եմ կենտրոնական գրասենյակ, իրենք էլ թող ձեզ փոխանցեին

-Դեեե, հասկանում ես, մենք պիտի արձանագրություն կազմենք, որ քանի որ Անի Զախարյանը նոր կուսակցություն է հիմնել, դրա պատճառով որոշել է դուրս գալ ՀՀկ-ից

-Ես վաղուց դիմումը գրել դուրս եմ եկել, իսկ թե ինչ ձևակերպում կտաք դուք դրան, դա ինձ չի հետաքրքրում

-Լավ, Անի ջան, շատ շնորհակալություն, կներեք անհանգստացնելու համար:

Վերջ հեռախոսազրույցին, գոնե իրար մեջ ձեր բառերը համաձայնեցրեք, որ սուտ հարցազրույցներ չտաք իմ մասին. մեկը իբր չի հիշում, մեկն ասում է մենք ենք իրեն հանել, մեկն էլ զանգել է ասում է բա ուր է ձեր դիմումը, եկեք որ արձանագրություն կազմենք: Մառազմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին