▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաներ Հայաստանում․ Մայիսի 13

Անհնազանդության ակցիաներ Հայաստանում․ Մայիսի 13/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

***

***

***

***

***

Իրավիճակը Կենտրոնում լարված է: Քիչ առաջ կարմիր բերետավորները Օպերայի հարակից տարածքից բիրտ ուժով բերման ենթարկեցին անհնազանդության ակցիայի մասնակիցներին:

***

Մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է: Քաղաքացիները փակել են Տերյան փողոցը, Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Բուզանդի փողոցը, Վարդանանց փողոցը և այլն:

***

Քաղաքացիները փակել են Աբովյան փողոցը. նրանց կողքին է նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Էս երեխեքի արցունքների, պատգամավորին ծեծելու, լրագրողներին խոշտանգելու համար պատասխան եք տալու: Գետինը մտնեք, հարամ լինի էդ պրեմիան, որ ստանում եք: Անթասիբ, աննամուսներ»,- դիմելով բիրտ ուժ կիրառած ոստիկաններին՝ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Կենտրոնում իրավիճակը լարված է:

Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց Մյասնիկյան պողոտան փակած քաղաքացիներին:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանում անհնազանդության ակցիաներ են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին