Լուսակերտի N զորամասի ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին, ում փնտրում էին հունիսի 28-ից` գտնվել է:
Ինչպես ASEKOSE.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ռազմական ոստիկանությունից, զինծառայողն այսօր, ժամը 10:50-ի սահմաններում ինքնակամ ներկայացել զորամաս` հարազատների ուղեկցությամբ: Եվ, քանի որ լրացել է 3-օրյա ժամկետը, այս գործով կզբաղվի ոչ թե Ռազմական, այլ Քննչական վարչությունը: