▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհավատալի է…». Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը թիվ 52 հիմնական դպրոցի սան էր

Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը թիվ 52 հիմնական դպրոցի սան է եղել:

Դպրոցի էջը հաղորդագրություն է տարածել:

«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…

Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»,- ասվում է հաղորդագրությւոնում:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ն Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ։

Զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին