Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20 գագաթաժողովին մասնակցելու համար Ավստրալիայի ճանապարհին այցելել է Նոր Զելանդիա, որտեղ մասնակցել է Նոր Զելանդիայի խորհրդանիշ համարվող Կիվի թռչնի «ազատագրման» արարողությանը:
Կանցլերն արարողության ժամանակ հասցրել է շփվել վայրի բնության և տեղի Մաորի ցեղի աբորիգենների հետ, նույնիսկ մասնակցել վերջիններիս ողջունման ծեսին, որի ժամանակ երկու մարդիկ հանդիպելիս դիպչում են իրար քթերով:
Ինչպես և սպասելի էր, տվյալ օրվա լուսանկարներն ուղղակի պայթեցրել են համացանցը և բազում քննարկումների պատճառ դարձել: