▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրոնիկ Քալայջյանի այս արտագաղթը դեռ շատ փակագծեր է բացելու

Դեռ 24 ժամ չի անցել ինչ գրել էի «Ինչու՞ արտագաղթեցիք, պարոն N1 նեյրովիրաբույժ Անդրոնիկ Քալայջյան» վերնագրով հոդվածը, բայց արդեն ստացել եմ բազմաթիվ քոմենտներ, որոնց գերակշիռ մասը վկայում է այն մասին, որ հոդվածում եզրակացություններ անելիս ես երևի շտապել եմ նամանավանդ այն հատվածներում երբ քննադատում եմ տաղանդավոր նեյրովիրաբույժին երկիրը լքելու մեջ: Ինձ գրում են տարբեր մասնագիտությունների մարդիկ որոնք անձամբ մոտիկից ճանանչելով բժշկին միաձայն պնդում են, որ այս արտագաղթը ճարահատյալ արտագաղթ է, ավելի ճիշտ արտագաղթելու համար պատճառ է հանդիսացել որոշ ազդեցիկ մարդկանց կողմից բժշկի հանդեպ կիրառված բարոյահոգեբանական ճնշումը:
Եվ եթե հիմք եմ ընդունում քոմենտների իսկությունը ապա ստացվում է, որ Անդրոնիկի արտագաղթելը ոչ միայն արդարացված է, այլ անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի այս դեպքը հանրության քննարկման առարկա դառնա: Այո լայն քննարկման առարկա հակառակ դեպքում բացառված չէ, որ մեր նմանատիպ տաղանդավոր մասնագետները մեկը մյուսի հետևից լքեն այս երկիրը:

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին