Երեկ «X-faktor» հաղորդաշարի ժամանակ Արտաշատից մի աղջնակ էր եկել մասնակցելու ու, ըստ նրա, ամենալավ երգիչը կա ու մնում է Անդրեն (որի մասին իմացավ նաև Անդրեն իհարկե) և մասնակցության գլխավոր պատճառը Անդրեին իրականում տեսնելն է: Այդ աղջիկը կատարեց նրա` «Իմ սերը քեզ» երգը, բայց հիմա սրա մասին չեմ ուզում խոսել:
Ուզում եմ անդրադառնալ, թե Անդրեն ոնց իրեն շատ համեստ պահեց ու, իհարկե, գովերգել Գարիկ ձյային: Գարիկի այն առաջարկին, որ Անդրեն կարող է երգել իր երկրպագուհու հետ Անդրեն առանց հապաղելու համաձայնվեց ու բարձրացավ բեմ:
Եկեք խոսոտովանեք, որ շատ երգիչներ չեմ ու չեմ կանեին, կասեին. «Ձենս լարված է, ես հիվանդ եմ, չէ մնա մի ուրիշ անգամ», բայց Անդրեն, վստահ լինելով իր ուժերի ու ձայնի վրա, բարձրացավ բեմ ու կատարեց այդ աղջկա երազանքը, որը ասում էր, որ հեռուստացույցով միացնում էր Անդրեի համերգը ու երգում էր Անդրեի հետ:
Դե ինչ լավին էլ լավը պիտի ասենք, այդ իսկ պատճառով ես ուզում եմ Անդրեին ասեմ. «Անդրե ջան շատ շնորհակալ եմ, դու այս քայլով շատ ու շատ մարդկանց աչքին բարձրացար»:
Հ.Գ. Էմմի հաղորդման գալուց առաջ շոր են հագնում. տենցա ձևը:
Հ.Գ. Էտ աղջիկը վերջում կարող էր իրեն ավելի համեստ պահել ու սուս ու փուս հեռանալ:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ
Դիտել 20-րդ րոպեից...