▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Яндекс Go-ի վարորդների հերթական գլուխգործոցը

Լրագրող Մերի Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Яндекс Go-ի վարորդների հերթական գլուխգործոցը:

Առավոտյան մեքենա եմ պատվիրում, որ հասնեմ նկարահանման վայր, վարորդն ընդունում է պատվերը գալիս հասնում տան դիմաց, ինքն իրեն պատվերը ավարտ է տալիս` քարտից իմ գումարը գանձում է ու թե կարող ես վարորդ գտի` հալալ կլինի:

Զանգում եմ վարորդին՝ անջատում է:

Յանդեքսին ես փորձում զանգել՝ որևէ հեռախոսահամար չկա, միայն չաթեր են:

Սրանից երկու օր առաջ էլ, երկու վարորդ պատվերն ընդունեցին չհասած դեռ իմ նշած վայր` տվեցին, որ սպասում են, հետո ասեցին` չեղարկեք Ձեր գումարը հետ կնստեցնեն:

Առ այսօր գանձված գումարները ետ չեն վերադարձվել, փոխարենը տեղի ունեցածի համար` 200 դրամ զեղչ հաջորդ ուղևորության համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին