«Անասունի պես մտնում են ներս՝ պատասխան չեն տալիս». սևազգեստ մայրը՝ կառավարության շենքի առաջ
«Անասունի պես մտնում են ներս՝ պատասխան չեն տալիս». սևազգեստ մայրը՝ կառավարության շենքի առաջ
Այսօր կառավարության շենքի մոտ կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք պահանջում էին իրենց որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։ «Նախկինները մի բան չէին, բայց սրանք ավելի վատն են, կոծկում են նախկինների հանցանքները»,-ասում են ծնողները։
«Ընդունո՞ւմ եք, որ ներկաները նախկիններից վատն են»,-հարցրեց լրագրողը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից, ով մոտեցել էր ծնողներին․ «Արդարատաության նախարարության մասով կարող եմ ասել, որ ծնողներին լսել ենք, խնդրի մեջ բավականին խորացել ենք»,-ասաց ՄԻնասյանը՝ նշելով, որ երբեմն պահանջները էմոցիոնալ են։ Նրա պատասխանները չգոհացրեցին ծնողներին, «Ո՞վ է պատասխան տալու մեր սպանված էրեխեքի համար» հարցը մնաց անպատասխան։