▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

 

Սիրելի երեխաներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով  լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ:

Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը, որ ձեզ շրջապատող միջավայրը լինի առավել գրավիչ ու հարմարավետ: Տարեցտարի ավելացող բարեկարգ բակերի, զբոսայգիների ու խաղահրապարակների թիվը, մանուկների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով իրականացվող տարաբնույթ ծրագրերն ու միջոցառումներն էլ դրա լավագույն ապացույցն են: Եվ համոզված եմ, որ մեր այս բոլոր քայլերը կնպաստեն, որ ձեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սիրի մեր քաղաքն ու հետագայում նաև հոգ տանի նրա մասին, քանզի այն ձերն է և դու՛ք եք նրա վաղվա քաղաքացին ու տերը:

Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը:

Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ: 

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին