Տարեմուտին իր երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել Քրիստինե Պեպելյանը: Նախօրեին նրա երկրպագուները, կոլեգաները հավաքվել էին նրա նոր ձայնասկավառակի շնորհանդեսին, որը երգչուհին անվանել էր «Շնորհակալ եմ»` արդեն շատ սիրված երգի անունով: Ի դեպ` տարին երգչուհու համար բավականին հագեցած էր: Սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգչուհու մենահամերգը, որի շրջանակներում նրան շնորհվեց Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայի դիպլոմ: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն է գրում այս մասին ու շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին նոր ձայնասկավառակի թողարկման առիթով` մաղթելով նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Անակնկալ` Քրիստինե Պեպելյանից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet