«Белавиа»-ի անձնակազմը անակնկալ է մատուցել «Սլավյանսկի բազար 2022»-ի հայ մասնակիցներին, որոնք հաղթանակով վերադառնում էին Երևան։
Մրցույթն անցկացվել է հուլիսի 14-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։
Նշենք, որ «Սլավյանսկի բազար 2022»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը տեղեկացրել է, որ մրցույթի մանկական կատարողների կազմում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կարինա Սահակյանը, որն արժանացել է մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին: Երիտասարդ կատարողների կազմում հանդես է եկել 18-ամյա Մարիա Խանդանյանը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: