▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաիս Սարդարյանը, Արսեն Լևոնյանն ու Սոֆի Մխեյանը սիրո խոստովանություն են անում

Life.panorama.am-ը գրում է. Ընկեր լինելը դժվար է, նրան գտնելը՝ գուցե էլ ավելի բարդ. այսօր ընկերության միջազգային օրն է: Մերմիջոցով Անաիս Սարդարյանը, Արսեն Լեւոնյանն  ու Սոֆի Մխեյանը իրենց ջերմ սերն են խոստովանել ամենասիրելի  ընկերներին:

Դերասանուհի Անաիս Սարդարյանը իր սերը խոստովանեց արդեն 12 տարվա պատմություն եւ ամրություն ունեցող ընկերներին. «Իմ շատ ջերմ սերն եմ հղում եւ շնորհավորում Մոսո Կարապետյանին, Արսեն Լեւոնյանին, Սոնա Մարտիրոսյանին եւ Լեւս Դավթյանին, որովհետեւ նրանք իմ ամենամոտ ընկերն են, նրանց հետ արդեն 12 տարի է, ինչ շատ մոտ ենք: Նրանց կասեմ, որ շատ եմ սիրում: Այս պահին Սոնան եւ Մոսոն այստեղ չեն ու հենց երեկ Լեւսի հետ միասին դրա մասին էինք խոսում, որ շատ ենք կարոտում: Ես երանի եմ տալիս, որ մեր 12 տարվա պատմություն ունեցող ընկերությունը կրկնապատկվի, բաղմապատկվի, քառապատկվի եւ այդպես շարունակ, ու մեր ընկրությունը իր ամրությունը մշտապես պահպանի: Այսօր ավելի քան համզոված եմ, որ դեռ մեր երեխաներն են միասին ընկերություն անելու, մենք էլ ոչ մի անգամ չենք փոշմանի: Ընկեր գտնելը շատ դժվար բան է, բայց ընկեր լինելը էլ ավելի. ես ինձ լավ ընկեր եմ համարում, որովհետեւ միշտ նրանց հանդեպ շատ ուշադիր եմ, իմ օրը սկսում եւ համարյա միշտ ավարտվում է նրանցով, ես միշտ ժամանակ եմ գտնում նրանց համար»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ լավ առիթ է այսօր ընկերներին նվերներ տալու համար:

Դերասան Արսեն Լևոնյանը նախ նշեց, թե ինչ է իր համար ընկերությունը, հետո նոր իր յուրօրինակ ցանկությունը հայտնեց իր ընկերներին. «Ընկերությունը սուրբ բան է, որը, հնարավոր է, որ ամեն մեկին չի տրվում: Ընկեր ունենալը հարստություն է: Ընկեր ունենալը աշխարհի ամենադժվար բանն է եւ դա մասնագիտություն է: Միայն ընկերոջ հետ կարող ես հաց կիսել, ընկերը նշանակում է հաց ուտել՝ հոգեւոր հաց: Ես շատ ընկերներ ունեմ, բայց ունեմ նաեւ այնպիսի ընկերներ, ովքեր տարբերվում են մնացածից, նրանք քիչ են՝ Հայկ Չոմոյան, ով իմ մանկության ընկերն է, Վահե Քոչար, Դավիթ Մարդյան, Նիկոլայ Ղազարյան եւ ամենակարեւորը՝ Խորեն Լեւոնյան, նա եղբայր լինելուց զատ, իմ հետ միշտ ընկերություն է անում: Նրանց ցանկանում եմ ամենաառաջինը մի բան, որպեսզի չնյարդայնանան, քանի որ դա շատ կարեւոր է, դրանից սկսում է ամեն ինչ, եթե մարդ չնյարդայնանա, նա շատ բարի կլինի: Ընկերներիս նաեւ մաղթում եմ սեր, որովհետեւ ընկեր հասկացությունը արդեն սեր է, ես սիրում եմ իմ ընկերներին, ուզում եմ, որ ընկերներս լավ ընտանիքներ ստեղծեն ու լավ երեխաներ ունենան, քանի որ ես ուզւոմ եմ իմ ընկերների սերունդը շարունակվի, նրանք բոլորն էլ լավ տղերք են»,- նշեց դերասանը:

Իսկ ահա երգչուհի Սոֆի Մխեյանը ընկերներին ուղղված իր շնորհավորական խոսքում այսպես արտահայտվեց. «Յուրաքանչյուր մարդ իսկապես երջանիկ է, եթե ունի իսկական ընկերներ, կարծում եմ, որ լավ ընկերությունը փոխադարձ է լինում, ոչինչ միակողմանի չի լինում: Ընկերները իրար կարող են զգալ, երբ լուռ են, անգամ տարածության վրա, ընկերները քեզ հանդիպում են ըստ կանխորոշվածի, ընկերները տարիների ընթացքում հնանալով՝ ավելի են արժեւորվում: Հուսամ՝ ես էլ եմ լավ ընկեր, շատ նվիրվող եմ, ընկերության մասին էլ շատ երկար չեմ մտածել երբեք, ես առանց մտածելու ուղղակի սրտանց ընկերություն եմ անում. երջանիկ եմ շատ, որ ունեմ լավ ընկերներ, դա իմ կյանքի ամենակարեւոր ձեռքբերումներից է, էլ ավելի ուրախ եմ, որ վստահաբար կարող եմ ասել, որ իմ ընկերնեն էլ ուրախ են, որ իմ նման ընկեր ունեն: Ես կարծում եմ, կարողանում եմ լավ ընկերություն անել, առհասարակ, մարդ կամ կարողանում է ընկերություն անել, կամ չի կարողանում, կոնկրետ ես ընկերներիս հետ վարվում եմ այնպես, ինչպես կցանկանամ ինձ հետ վարվեն: Ուզում եմ Նազենի Հովհաննիսյանին, Ավետ Բարսեղյանին, Արսեն Սաֆարյանին, Անդրեին, Հայկոյին եւ Անահիտին, Արամեին եւ Աննային ասել, որ շատ եմ իրենց սիրում, այսօր գեղեցիկ օր է, ես էլ շատ ուրախ եմ, որ կարող եմ շնորհավորել եւ իմ սրտանց սիրո խոստովանությունը անել նրանց»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին