Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Հերթական անգամ դերասանուհին կիսվել է իր ընտանիքի տոնով`իր և ամուսնու միության 12 տարին է:
Դերասանուհին ընտանեկան արխիվային կադրեր է հրապարակել`ցույց տալով իրենց անցած ճանապարհը:
Հավելենք, որ օրեր առաջ էլ դերասանուհու դստեր ծնունդն էր,ինչի առիթով Անահիտը կրկին հուզիչ հոլովակ էր տեղադրել ու գրել.
«Ծնունդդ Շնորհավոր Լաուր , բալես …
Ես միշտ քեզ հետ եմ …
Երջանիկ եղիր …»:
Անահիտ Կիրակոսյանի անձնականի մասին գիտեն բոլորը:
Նշենք, որ մեկ անգամ Անահիտը մի դրվագ է պատմել իր ամուսնությունից.
«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանել է Անահիտը`կրկին հուզվելով:
Դիտեք նաև՝