▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ իմ «միակ իրական ամուսնությունն էր»․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը Գվինեթ Փելթրոուի Goop փոդքաստում խոստովանել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից առաջ իր երկու ամուսնությունները իրական չեն եղել։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Գվինեթ Փելթրոուի հետ զրույցում Քարդաշյանը հիշել է, թե ինչ էր զգում իր առաջին երկու ամուսնությունների ժամանակ ու հասկացել է, որ հոգեբանորեն պատրաստ չէր կնոջ դերին։ Նա ամուսնացած է եղել երաժշտական ​​պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ 2000-2003 թվականներին և NFL աստղ Քրիս Համֆրիսի հետ՝ 2011 թվականին, որոնցից բաժանվել է 72 օր հետո։

«Առաջին դեպքում ես պարզապես չգիտեի, թե ինչ է կատարվում: Երկրորդ դեպքում զգացի, որ շատ եմ ուզում ամուսնանալ։ Իմ բոլոր ընկերներն ամուսնացած էին, և ես նույնպես դա էի ուզում», - կիսվել է Քիմ Քարդաշյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին