▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնանալ ցանկացող խոպանչիների կուրյոզները

Դե գիտեք, որ մեր խոպանչիները մի մեծ սկզբունք ունեն, ուր էլ լինեն, ինչքան էլ մնան օտար ափերում, մեկ է պիտի ամուսնանան հայաստանցի հայուհու հետ: Եվ իրենց գերակշիռ մասը կամ գալիս ամուսնանում են առանց ճանաչելու՝ բարեկամների ցուցումով(սաբաբ) կամ լավագույն դեպքում օդնոկլասնիկի կայքով ծանոթանալով: Հիմա պատմեմ իրական 3 պատմություն մեր խոպանչիների կուրյոզներից:

1. Մեկը գալիս է Հայաստան, հորաքույրը փորձում է ծանոթացնի դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ:Իմանալով,որ ժամին է դասերն ավարտում, ինֆորմացիան տրամադրում է զարմիկին:Դե մեր հերոսն էլ գնում սպասում դպրոցի դիմաց,դուրս եկող ուսուցիչներից մեկին տեսնում, որոշում է որ հենց Նա է ու սկսում է հետևել: Ու այդպես 3 օր,երրորդ օրն էս աղջիկը չի դիմանում մոտենում է ասում. «Տղա ջան դու էդքան հիմար ես, որ չես տեսնում մատիս ամուսնական մատանի կա, մի օր էլ եկար ամուսնուս կասեմ լուրջ խնդիրներ կունենաս»:

2. Սա հարևանիս հետ է պատահել: Հարևանիս աղջիկը գալիս է հոր տուն մի քանի օրով մնալու, խանութում խոպանչիներից մեկը տեսնում է,հետևում հարց ու փորձով հաստատ ճշտում,որ իրենց տունն է,տանեցիներին վերցնում գալիս է բարբառով ասած ուզնկան: Աղջկա հայրն էլ շատ հումորով մարդ էր,զանգում է փեսային ասում է կնոջդ ուզող ա եկել, տես եթե փոշմանել ես մտքիդ չկա, կամ նման մի բան շանսը ձեռներիցս բաց չթողենք պսակենք թող գնա:

3. Մեր երրորդ հերոսն էլ օդնոկլասսնիկով է ծանոթացած լինում: Բացի աղջկա անունից նկարներից իմանում է նաև, որ իրենք խանութ էլ ունեն: Որոշում է անակնկալ անի,տորթով գալիս է գյուղ, գյուղացիներից մեկին հարցնում Արմինեենց տան տեղը, որը խանութում է աշխատում, գյուղացիներն էլ ցույց են տալիս: Մի խոսքով պարզվում է որ գյուղում 2 խանութում աշխատող Արմինե կա,որոնցից մեկն էլ ընկեր ունի: Մի խոսքով գնում է տուն, էս աղջիկը հիստերիայի մեջ է ընկնում սենյակից դուրս չի գալիս,սա ստիպված օդնոյով գրում է թե էս ի՞նչ ձևեր ես թափում,նա էլ պատասխանում է որ իրենց տանը մարդ չի եկել:-): Ուշադիր եղեք հարգելի խոպխնչիներ:

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին