▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնալուծությունների դեմ պայքարելու սաուդական փորձը

 

Հատկապես վերջին օրերին մեզանում կրկին բավական արդիական դարձած՝ ամուսնալուծությունների թվի աճին դիմագրավելու միջոցների մասին քննարկումների համատեքստում ուշագրավ է մեջբերել Սաուդյան Արաբիայի փորձը:
Բանն այն է, որ վերջերս այս խնդրի շուրջ թագավորությունում ևս սկսել են լրջորեն մտածել, և մասնագետները հանգել են այն համոզմունքին, ավելին, արդեն համապատասխան առաջարկությամբ դիմել են իրավասու իշխանական մարմիիններին՝ պնդելով, որ ամուսնանալու իրավունք պետք է տրվի միայն այն տղամարդկանց, ովքեր վարորդական իրավունք ունեն. դրանով ամուսնալուծությունների թիվն էականորեն կնվազի: Մասնագետների նման հիմնավորումների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում (փորձեք ինքնուրույն տրամաբանել), մինչդեռ նշվում է, որ նման առաջարկը հետևել է մինչ այս լուրջ արդյունքի չհանգեցրած մեկ այլ որոշման՝ ամուսնությունից առաջ հարսն ու փեսան պարտադիր կերպով պետք է ներկայացնեին ֆիզիկական և հոգեկան առողջության մասին համապատասխան տեղեկանքներ:
Վերոնշյալի համատեքստում հաստատ կարելի է պնդել, որ մեզանում ևս լուծում պահանջող այս խնդրին դիմագրավելու հարցում սաուդյան փորձին անգամ անդրադառնալ չարժե: Մինչդեռ խնդրի պատճառների շարքում որոշ ընդհանրություններ, այնուամենայնիվ, կան, և հատկապես՝ արևմտյան արժեքների ներմուծումն ու ազդեցությունը երիտասարդների մտածելակերպի ու կենցաղի վրա:

Հատկապես վերջին օրերին մեզանում կրկին բավական արդիական դարձած՝ ամուսնալուծությունների թվի աճին դիմագրավելու միջոցների մասին քննարկումների համատեքստում ուշագրավ է մեջբերել Սաուդյան Արաբիայի փորձը: Բանն այն է, որ վերջերս այս խնդրի շուրջ թագավորությունում ևս սկսել են լրջորեն մտածել, և մասնագետները հանգել են այն համոզմունքին, ավելին, արդեն համապատասխան առաջարկությամբ դիմել են իրավասու իշխանական մարմիիններին՝ պնդելով, որ ամուսնանալու իրավունք պետք է տրվի միայն այն տղամարդկանց, ովքեր վարորդական իրավունք ունեն. դրանով ամուսնալուծությունների թիվն էականորեն կնվազի: Մասնագետների նման հիմնավորումների վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում (փորձեք ինքնուրույն տրամաբանել), մինչդեռ նշվում է, որ նման առաջարկը հետևել է մինչ այս լուրջ արդյունքի չհանգեցրած մեկ այլ որոշման՝ ամուսնությունից առաջ հարսն ու փեսան պարտադիր կերպով պետք է ներկայացնեին ֆիզիկական և հոգեկան առողջության մասին համապատասխան տեղեկանքներ:Վերոնշյալի համատեքստում հաստատ կարելի է պնդել, որ մեզանում ևս լուծում պահանջող այս խնդրին դիմագրավելու հարցում սաուդյան փորձին անգամ անդրադառնալ չարժե: Մինչդեռ խնդրի պատճառների շարքում որոշ ընդհանրություններ, այնուամենայնիվ, կան, և հատկապես՝ արևմտյան արժեքների ներմուծումն ու ազդեցությունը երիտասարդների մտածելակերպի ու կենցաղի վրա:

Արմեն Պետրոսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին