Life.panorama.am-ը գրում է, որ դերասանուհի Արմինե Պողոսյանը թեև մի փոքր ուշ, բայց ամբողջությամբ, առանց պատառիկների բացահայտել է իր կյանքի երջանկությունը: Կայքի հետ զրույցում նա կիսվել է ոչ միայն տոնական անցուդարձի, երազանքների ու նպատակների, այցելած սիրո ու տարիքային տարբերության մասին…
-Ինչպե՞ս անցկացրեցիք ամանորը:
-Շատ լավ: Անցկացրել եմ ամուսնուս և ծնողներիս հետ:
-Արդեն ամուսնացե՞լ եք: Ես գիտեի՝ ամռանը պետք է կայանա ձեր հարսանիքը:
-Դուք ճիշտ գիտեք, դեռևս մեր հարաբերությունները չենք օրինականացրել: Իսկապես, հարսանիքը կլինի ամռան սկզբին:
-Մտածե՞լ եք ինչպես կազմակերպել… Ավանդական հարսանիք կլինի, թե՞…
-Դեռ չենք որոշել, բայց, կարծում եմ, համեստ, գեղեցիկ, ինչու ոչ՝ ավանդական հարսանիք կլինի: Շքեղություն չեմ սիրում…
-Արմինե, ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը:
-Գործարար է:
-Ձեր միջև տարիքային բավական տարբերություն կա, արդյոք դա չի խանգարում, որ միմյանց ճիշտ հասկանաք:
-Այո, ամուսինս ինձանից մեծ է 28 տարով: Գիտեք, եթե սեր և հարգանք կա, տարիքը ոչ մի դեր չի խաղում: Այն տղամարդը, ով գիտի կնոջը սիրել և գնահատել, տարիքային տարբերությունը չեզոքացնում է: Ամեն դեպքում, ես դեռ այդ տարբերությունը չեմ զգացել:
-Իսկ ընտանիքում ձեր ընտրությանը դեմ չեղա՞ն:
-Ո՛չ: Ընտանիքս՝ հարգելով իմ ընտրությունը, և գիտակցելով, որ ես փոքր չեմ՝ չընդդիմացավ… Եվ ես ճիշտ ընտրություն կատարեցի. ունեմ հրաշք, կատարյալ ամուսին…
-Նա որտե՞ղ է բնակվում:
-Եվ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում…
Լուսանկարներն ու հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում