▲ Դեպի վեր

Կիրակի, 30.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

Մարտի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ, վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ-ն է, ում ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդը, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին