▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը գերեզմանոցում սպանել է կնոջը. Նոր մանրամասներ Արմավիրի սահմռկեցուցիչ դեպքից

armnewstv.am-ը  նոր մանրամասներ է ներկայացրել դեպքից, որ  տեղի է ունեցել փետրվարի 15-ին Արմավիր գյուղի գերեզմանատանը: Համագյուղացիները 38-ամյա Արթուր Սարխոշյանին և նրա կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին արնաշաղախ վիճակում հայտնաբերել են ժամը 22-ի սահմաններում: Տուժածներին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ Արաքսյա Մարտիրոսյանը մահացել է, իսկ Արթուր Սարխոշյանը` հոսպիտալացվել: Արթուր Սարխոշյանն ուշքի գալով հայտնել է, որ իր և կնոջ կտրվածքները ստացել են սրիչի միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ տղամարդը քարով հարվածել է կնոջ գլխին, ապա սրիչով վնասել նրա պարանոցը, իսկ ավելի ուշ նույն սրիչով վնասել իրեն: Ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 անչափահաս երեխա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին