Pastinfo.am-ը գրում է. Արմավիրի մարզում բնակվող ազգությամբ եզդի ամուսիների` խանդի հողի վրա սկսված ընտանեկան վեճը հանգուցալուծում ստացավ դատարանում: Խանդոտ կնոջը ծեծելու համար Արմավիրի ի ընդհանուր իրավասության դատարանն ամուսնուն տուգանեց 50 000 դրամով:
Դատարանում պարզվեց, որ 15 տարվա համատեղ կյանքի ընթացքում Էդիկն ու Հերմինան 2 որդի են ունեցել: Բայց 3 տարի առաջ նրանց հարաբերությունները վատացել են, որովհետև կինն սկսել է խանդել ամուսնուն ու կասկածել, որ նա սիրուհի ունի: Եվ պարզվում է` ոչ առանց հիմքի: Էդիկն, իրոք, պատահական ծանոթացել է ինչ-որ կնոջ հետ և նրանց միջև փոխադարձ զգացմունքներ են առաջացել: Կինն էլ, ամուսնուն չներելով, վերցրել է երեխաներին ու գնացել հայրական տուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում