Առաջին անգամը չէ, որ մոդել Անիտա Հարությունյանը հաճախակի է թուրքական ելևէջներ պրոպագանդում։ Եվ Թուրքիայում, և Հայաստանում վերջինս իր մեքենայում լսում է թուրքական ցածրորակ երաժշտություն և միևնույն ժամանակ ոգևորված պատմում, թե ինչ հաճույքով է հետևում թուրքական բազմասերիանոց սերիալները։Հատկանշական է, որ սա ազգի խայտառակություն է, քանի որ հայուհի, ով որոշակի առումով ունի հայտնիություն, ու նրան հետևում են նաև դեռահասներ, իրեն պահում է մինիմում այնպես, որ տպավորություն ստեղծվի իր՝ բացարձակ անտեղյակ լինելու, ու դպրոցական դասագրքեր չբացելու։
Անիտա ջան, Թուրքիան մեր թշնամի պետությունն է, պետություն, որի պատճառով զոհվել են մեր 5 հազար երիտասարդ տղաները։ Միթե չես հասկանում , որ քո նման թեթև վարքագծի պատճառով ծիծաղեցնում ես մեզ վրա ու քո հետևորդների քանակը հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ դիտմամբ ես անում, որ թուրքին ու թուրքականը պրոպագանդես։
Այնքան մեծ հպարտությամբ ես ներկայացնում, որ Թուրքիայում գերշքեղ մեքենաներով ես շրջում, կամ Հայաստանում աշխատած գումարներդ թուրքական բրենդային խանութներում մսխում․․․ այդ ներդրումներդ կարող ես անել Հայաստանում, որ զարգացնես Հայաստանի տնտեսությունն այլ ոչ թե Թուրքիայի, ու քո այսպես ասած ներդրումն ունենաս իրենց զենք առնելու քո հարևան Ադրբեջանին տրամադրելու գործում։
Ամոթ է Անիտա, շատ ամոթ է․․․սթափվի՛ր․․․
Գրառումը՝ Մելան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը դիտեք՝ այստեղ
Դիտեք նաև՝