a1plus.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ մոտքի մոտ, Դեմիրճյան փողոցի կողմից՝ ետնամուտքի մոտ, հավաքվել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, եւ քննարկում են ետնամուտքը փակելու հարցը։ Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստը տապալվում է, որովհետեւ ՀՀԿ պատգամավորները քվորում չեն ապահովում։ Իսկ ԱԺ-ն այսօր պետք է քվեարկության դներ կառավարության ներկայացրած նախագիծը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները մտածում են փակել ԱԺ եկող ՀՀԿ-ականների մուտքը, եթե այդպիսիք լինեն։ Սակայն քիչ անց, հակառակը, ԱԺ-ից դուրս եկան ու ետնամուտքին մոտեցան ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնց հավաքվածները դիմավորեցին «Ամոթ-ամոթ, լֆիկ-լֆիկ» վանկարկումներով։ Նրանք նստեցին մեքենաներն ու հեռացան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում