▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ ուղեգրից մինչև մանկական սրճարան. Ինչպես են հայ հայտնիները տոնում Երեխաների միջազգային օրը

Life.panorama.am-ը գրում է. Ամռան առաջինը օրը՝ հունիսի 1-ը, գրեթե ողջ աշխարհում նշվում է որպես  երեխաների պաշտպանության միջազգային օր: Life.panorama.am-ը տեղեկացել է, թե հայտնի ծնողներն իրենց երեխաների հետ ինչպես են անցկացնելու տոնական այս օրը:

 Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը նշեց, որ օրը ամբողջությամբ նվիրելու է 5-ամյա դստերը. «Այս պահին աղջիկս ՝ Միլան, գտնվում է քոլեջում, բայց արդեն շատ խիտ, ուրախ մթնոլորտով օր ենք նախատեսել: Այսօր «Արմենիա TV»-ում պետք է միջոցառում լինի, որին կմասնակցենք մեր բալիկների հետ, երեկոյան 19:00-ին պետք է գնանք «32 թատրոնի» «Կարմիր գլխարկ» ներկայացմանը, ի դեպ պետք է ասեմ, որ աղջիկս շատ է սիրում ներկայացումներ դիտել: Դե իսկ ներկայացման ավարտից հետո էլ մեր հայրիկը կմիանա մեզ և հավանաբար օրը կեզրափակենք մանկական սրճարանում, քանի որ աղջիկս, ինչպես երևի բոլոր երեխաները, սիրում են ժամանակ անցկացնել մանկական սրճարաններում, որտեղ նրանց համար կան շատ սիրելի և հետաքրքիր ատրակցիոններ»,- պատմեց Նարինե Սուլթանյանը:

 Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ իր 3-ամյա դստեր՝ Էլենի,  և եղբոր բալիկի հետ արդեն սկսել է տոնական օրը: Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանը կնոջ, աղջկա և եղբոր բալիկի հետ արդեն Հաղթանակի զբոսայգի էր այցելում. «Այսօր հայրս գործեր ուներ, չկարողացավ ինձ որևէ տեղ տանել, դե իսկ ես էլ որոշեցի գոնե ես իմ աղջկա տոնը հետաքրքիր անցկացնեմ: Առավոտյան աղջիկս փուչիկներով գնացել է մանկապարտեզ, իսկ այս պահին գնում ենք Հաղթանակի զբոսայգի, որտեղ շատ կարուսելներ կան, այնուհետև կգնանք նաև Հանրապետության հրապարակ, որտեղ երեխաների համար միջոցառում է լինելու, իսկ օրը կեզրափակենք մեր թաղամասում կազմակերպվելիք միջոցառմանը ներկա գտնվելով, որտեղ կմասնակցի նաև եղբորս մեծ աղջիկը»,- պատմեց դերասանը ու հավելեց, որ թեպետ իր աղջիկը դեռ փոքր է, բայց արդեն գիտակցում է, որ այսօր իր օրն է. «Քիչ առաջ փողոցում հնչում էր Դավիթ Թուջարյանի «1-ը հունիսի» երգը, աղջիկս էլ հավասար երգում էր: Առհասարակ, աղջիկս արդեն ամեն բան գիտակցում է, անգամ հագուստի գունային գամմայի հարցում խիստ բծախնդիր է, եթե իր կարծիքով իր հագուստները ճիշտ գույներով չեն ընտրված, ասում է, թե չի  սազում և սկսում է լաց լինել»:

 Դերասանուհի Լիկա Լևոնյանը պատմեց, որ փոքրիկ Արամի տոնը այսօր կանցկացնի քաղցր և գունեղ մթնոլորտում, որին, սակայն, չի մասնակցի ամուսինը՝ Խորեն Լևոնյանը. «Քանի որ Խորենը չի սիրում իմ բիզնեսի գործերին խառնվել, բացի այդ էլ կարևոր հանդիպում ունի այսօր, ուստի ես և տղաս առանց նրա կանցկացնենք օրը: Այսօր իմ ՝ «Laki» խանութ-սրճարանում Sweet Angels կազմակերպության հետ համատեղ  պատրաստվում ենք գեղեցիկ և ուրախ candy show անցկացնել, որի ընթացքում տեղում շաքարաքլորներ կպատրաստվեն, որոնք կտեսնեն երեխաները. հուսամ շատ ուրախ, քաղցր և գունեղ օր կանցնի,- նշեց դերասանուհին: Լիկան պատմեց նաև փոքրիկ Արամի հետաքրքրությունների մասին. «Երևի թե շատերը չեն հավատա, բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ Արամը դեռ չորս ամսականից իր լսած, բնականաբար, թեթև երգերը նոտաներով երգում է, բացի այդ էլ սարսափելի հետաքրքրասեր է, բացի այդ էլ իր ուզածին ամեն գնով հասնում է»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին