Լոս Անջելեսի Թահունգա շրջանից հայն իր 33-ամյա զարմիկի սպանության մեղքը խոստովանելուց հետո դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ հնարավոր ցմահ բանտարկությամբ: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ 30-ամյա Արամ Սարուխանյանը խոստովանել է մեղքը: Նա խոստովանել է, որ ինքն է կրակել հրազենից, ինչն էլ հանգեցրել է զարմուհու սպանությանը:
Ադրինե Արզումանյանը, ով ամուսնացած էր եւ ուներ վեց ամսական հասակի տղա, սպանվել էր 2011թ.-ի ապրիլի 29-ին: Նրա մարմինը նետել էին ավտոմայրուղու վրա: Երբ ոստիկանությունը գտավ Արամ Սարուխանյանին, նա կրակեց իր կզակին: Տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ դուրս գրվելուց հետո ոստիկանության կողմից ձերբակալվել էր:
Իր 33-ամյա զարմիկի սպանության մեղքը խոստովանելուց հետո Լոս Անջելեսի Թահունգա շրջանից 30-ամյա Արամ Սարուխանյանը խոստովանելով մեղքը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ հնարավոր ցմահ բանտարկությամբ: Այդ մասին տեղեկանում ենք «Glendale News-Press» թերթից:
Արամը խոստովանել է, որ ինքն է կրակել հրազենից, ինչն էլ հանգեցրել է զարմուհու սպանությանը:
Ադրինե Արզումանյանը, ով ամուսնացած էր եւ ուներ վեց ամսական հասակի տղա, սպանվել էր 2011թ.-ի ապրիլի 29-ին: Նրա մարմինը նետել էին ավտոմայրուղու վրա: Երբ ոստիկանությունը գտավ Արամ Սարուխանյանին, նա կրակեց իր կզակին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ դուրս գրվելուց հետո ոստիկանության կողմից ձերբակալվել էր: