▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել հայ Ռուբեն Կիրակոսյանը.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում: Պատժամջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրանց ֆինանսական ակտիվների սառեցում եւ վիզային սահմանափակում:

Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ Իրինա Խուիշը, Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը եւ Անդրեյ Սերբինը:

Ցուցակում է հայտնվել նաեւ ռուսական «Գաֆեստ-Մ» ընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապ ունի Korea Tangun Trading Corporation-ի հետ: Ըստ այդ տեղեկության, Ռուբեն Կիրակոսյանն էլ, իր հերթին, կապ ունի «Գաֆեստ-Մ»-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին