▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիրյանը 1 միլիոն կտա, եթե Միկոյանի փոխարեն Քըրքորյանի արձանը դրվի

Միկոյանի արձանի շուրջ ծավալված արդեն զզվանք առաջացնող քննարկումները դարձան վերջին ամսվա հանրային կյանքի առանցքը:
Այս անհեթեթ քննարկումներն առավել անհեթեթ են դառնում, երբ տեղեկանում ենք, որ Միկոյանի արձանը վաղուց գոյություն ունի և (եթե չեմ սխալվում) այժմ այն տեղադրված է Էջմիածնի հանրային զբոսայգում: 
Իսկ ո ՞վ է մտածելու մեր ժամանակի հերոսի արձանը տեղադրելու մասին …
Պաշտոնական տվյալներով առնվազն 15 տարբերակ ունենք (ՀՀ ազգային հերոսի կոչմանն արժանացել են 15 անձ), որոնց արձանները թաքցրել ենք անտեսանելի վայրերում:
Երազում եմ, որ մի օր զավակիս, հետո թոռանս «Ու՞մ արձանն է …» հարցին հպարտորեն պատասխանեմ, որ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը կամ Վիտյա Այվազյանը այսօրվա մեր խաղաղությունը վաստակել են իրենց արյունով, երիտասարդ կյանքով պարգևել են մեզ ազատ, անկախ հայրենիք …
Կամ ինչպիսի հարմար առիթ է, որ ազգովի շնորհակալություն հայտնենք Քըրք Քըրքորյանին: Նրա կենդանության օրոք (Աստված երկար կյանք տա մեծ բարերարին) մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնենք՝ մայրաքաղաքի ամենապատվաբեր տեղում կանգնեցնելով մեծ հայի արձանը …
Միկոյանի արձանի աղմուկին հակակշիռ առաջարկում եմ ստեղծել Քըրք Քըրքորյանի արձանը կանգնեցնելու քաղաքացիական նախաձեռնող խումբ, որը համազգային դրամահավաքի միջոցով կկազմակերպի համազգային, շնորհակալության այս ակցիան: 
Իսկ որպես սկիզբ, առաջին ներդրումը խոստանում եմ ես՝ Ամիրյան ընտանիքի անունից 1 միլիոն դրամ նվիրաբերել մեծ հայի արձանի հավերժացման գործին:

Արմեն Ամիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին