Ամերիկյան Vogue ամսագրի շապիկին վերջապես հայտնվել է մեր հայրենակցուհու` Քիմի լուսանկարը: Ինչու վերջապես, որովհետև, ինչպես հայտնի է, ամսագիրը մի քանի անգամ մերժել էր Քիմի նկարը տեղադրել իր շապիկին, այսինքն` դարձնել նրան այդպիսով իր խորհրդանիշը, իսկ դա համարվում է բարձրագույն պատիվ ամերիկյան շոու բիզնեսում: Ինչ որ է, չխորանանք ամերիկյան շոու-բիզի խոհանոցային հարցերի մեջ: Ինչն է հետաքրքրականը: Աշխարհում կան ամսագրեր, մրցանակներ, որոնք արդեն իսկ իրենք իրենցով նշանավորում են այդ ամսագրերում հայտնվածներին կամ մրցանակներին արժանացածներին, որ նրանք հասել են իրենց փառքի ու ճանաչվածության զենիթին: Իսկ որն է մեր` հայաստանյան իրականության մեջ այդ <<լակմուսի թողթը>> .... Խոսքս պետական մրցանակների կամ պաշտոնական գնահատանքների մասին չէ: Դրանք, ըստ էության, այսօր արժեզրկվել են ու վերածվել <<գործիքների>>, երբեմն էլ նույնիսկ ծառայում են որպես <<շոյող խոզանակ>> կամ էլ դառնում <<կռվախնձոր>> հաճախ իրենց այդպիսին լինելը բացահայտելով հատկապես օնլայն-մեդիադաշտում: Խոսքս այն իրականի մասին է, որ իրապես ունի իրական ազդեցություն հասարակության մեջ ու հանդիսանում է ճշմարտացի գնահատման ինդիկատոր: Տա Աստված, որ սխալվեմ, սակայն, ինձ թվում է` նման ոչ ամսագիր ունենք, ոչ մրցանակ` հատկապես անաչառության ֆակտորը հաշվի առնելով: Եվ ուզենք-չուզենք պիտի բավարարվենք մեզ մնացածով` այսինքն, այն ինչ ունենք առանց անունների ու մանրամասների:
Ամերիկյան «Vogue» ամսագրի շապիկին հայտնվել է Քիմ Քարդաշյանի լուսանկարը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet