Ամերիկյան հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը Grammy-2024-ին՝ Խոսրով Մելքոնյանի զգեստով․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Կիրակի՝ 2024 թվականի փետրվարի 4-ին Լոս Անջելեսում անցկացվել է երաժշտական Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությունը, որին հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը ներկայացել է հայազգի դիզայներ Խոսրով Մելքոնյանի զգեստով։ Ինստագրամյան իր էջում երգչուհին կիսվել է լուսանկարներով՝ գրելով․ «Ոգեշնչված Բոտիչելլիի «Վեներայի թագավորությունը» կտավով՝ Խոսրովը ստեղծել է այս ապշեցուցիչ զգեստը, որի հիանալի անվանումն է «Ծառ»: Իմ երաժշտական ճանապարհորդությունը կապված է եղել սերմեր ցանելու և դրանց աճը տեսնելու հետ: Անկախ արվեստագետի աճը ներկայացնելու համար մենք ընտրեցինք ծառը՝ ցույց տալու համար, թե ինչպես ենք մենք ծաղկել այս ոլորտում: Շնորհակալություն Խոսրովին այս հրաշալի արվեստի գործի համար»։