▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայերը ստորագրահավաք են կազմակերպել Տիգրան Սարգսյանի նշանակման դեմ

«Ամերիկայի հայկական ֆորում»-ը ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու:

«Change.org» կայքում սկսված ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը նշանակումը տեղին չէ, ավելին` նա պետք է պատասխանատվության ենթարկվի։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` ասելով.

«Մենք ողջունում ենք նախկին վարչապետի նշանակումը Միացյալ Նահանգներում` որպես դեսպան: Դա ցույց է տալիս, թե ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համար որքան են կարևորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում սերտորեն համագործակցել ենք նրա հետ: Մեր և միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր: Ուրախ ենք տեսնել նրան Վաշինգտոնում և այդ առումով որևէ վերապահում չունեմ»:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն ՀեֆՖերնի հետ Asekose.am-ի ամբողջական հարզացրույցը կարող եք կարդալ հուլիսի 4-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին