Օրերս ամերիկյան ԶԼՄ-երը հրապարակել են իրենց կողմից անցկացրած հարցման հետաքրքիր արդյունքները: ԱՄՆ-ի բնակիչներին հարցրել են, թե որ աստղերին իրենք կցանկանային տեսնել որպես իրենց հարևաններ: Բնակիչները ամենից շատ որպես իրենց հարևան չեն ուզում տեսնել Քանյե Ուեսթին և Քիմ Քարդաշյանին: Չնայած զույգի հայտնիությանը` նրանք, հավանաբար, այդքան էլ չեն վայելում ամերիկացիների սերը: Զույգը նույնիսկ առաջ է անցել կանադացի երգիչ Ջասթին Բիբերից, ով վերջերս հայտարարել էր, որ հեռանում է բեմից և սկանդալային Մայլի Սայրուսից:
Իսկ ինչ վերաբերվում է ամերիկացիների սիրելի արտիստին, ում նրանք կացանկանային տեսնել որպես իրենց հարևան, ապա ձայների մեծամասնությունը տրվել է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին: