▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի լրագրող Ֆոուլիի հարազատները հրապարակել են նրա նամակը

Սիրիայում գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է վերջինիս նամակը, որը նա գրել էր գերության մեջ: Հաղորդում է РИА Новости-ն:  

Նամակը հրապարակվել է Ֆոուլիի հարազատների ֆեյսբուքյան էջում: Լրագրողը գրել է, որ ապրում է հրաշալի օրերի հիշողություններով, որոնք  անց է կացրել հարազատների հետ, որպեսզի չմտածի իր վիճակի մասին:

«Ընտանիքի և ընկերների մասին հուշերն ինձ հեռացնում են իրականությունից և սիտրս լցվում է երջանկությամբ»,- գրել է Ֆոուլին:

Լրագրողը նաև հիշում է պատառիկներ մանկությունից, թե ինչպես է խաղացել քույրերի ու եղբայրների հետ: Նա պատմել է, որ իր հետ գերության մեջ են պահվում 17 մարդ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին