▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկը՝ EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր

Ամերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկերն է:

Այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում:

Համաժողովի նպատակն է մասնագետներին և ներդրողներին ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման  վերջին միտումներն ու հեռանկարները: EMERGE-ի գործընկերներ են նաև այնպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսիք են Google-ը , Microsoft-ը, Social Discovery Group-ը, Founder Institute-ը, Nebius-ը և այլ հայտնի ընկերություններ:  

Բանախոսների թվում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մի շարք առաջատար  ընկերությունների  ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Microsoft-ի, Nebius-ի, Krisp-ի, Picsart-ի, Renderforest-ի:

Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ:

Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի ռազմավարական գործընկերության և  հովանավորչական հարցումների գծով պատասխանատու Կարոլինա Ռեշետնիկովան պատմել է, որ 2018-ին հիմնադրված Emerge-ը 6 տարվա ընթացքում վերաճել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի
ամենամեծ ստարտափ համաժողովներից մեկին: Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում  մասնակից ստարտափներին հաջողվել է ներգրավել շուրջ 40 մլն եվրոյի ներդրումներ, իսկ տարեկան ներդրումային ֆոնդը կազմում է ավելի քան 1 մլն եվրո։ Ռեշետնիկովան նշել է նաև, որ նախորդ անգամ Երևանում համաժողովը շատ հաջող է անցել,  մասնակիցների թիվը գերազանցել է երեք հազարը, իսկ այս տարի` ավելի քան երկու հազար: «Մեր նպատակն է ստարտափներին տալ նոր հնարավորություններ և գործընկերների օգնությամբ ներկայացնել դրանք լայն հանրությանը, օգնել նրանց հետագայում աճել, որպեսզի ներկայանան նաև համաշխարհային շուկային», - ասել է նա:

Այս տարի համաժողովին մասնակցում են շուրջ 50 երկրների 150 ստրատափներ և նույնքան ներդրողներ:Համաժողովի շրջանակներում Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Աննա Վարդանյանցը մասնակցել է «Ինչպես ստեղծել հաջողակ թիմեր գլոբալ տեխնոլոգիական բիզնեսում» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ամերիաբանկի հաջող փորձն այդ առումով:

Նույն պանելային քննարկմանը մասնակցել են նաև Service Titan-ի, Simply Technologies-ի, The Recursive-ի, Renderforest-ի ներկայացուցիչները։ Լրագրողների հետ զրույցում Աննա Վարդանյանցը նշել է, որ  Ամերիաբանկի համար, որպես ֆինանսական և տեխնոլոգիական ընկերություն, չափազանց կարևոր է շուկայում տեխնոլոգիական հմտությունների զարգացումը:

«Տեխնոլոգիան ու բիզինեսը միասին կերտում են նոր լուծումներ ու հնարավորություններ հաճախորդների
լավագույն փորձառությունը կազմակերպելու համար։ Մեզ համար, որպես ֆինանսատեխնոլոգիական կազմակերպություն, այսօր շատ կարևոր է զարգացնել տեխնոլոգիական հմտությունները շուկայում:

Մենք շատ ակտիվ աշխատում ենք թեք մասնագետների հետ: Նախորդ տարվա թվային տրանսֆորմացիայի ներքո մենք համալրել ենք 40-ից ավելի պրոդուկտային թիմ: Մեզ համար նաև շատ կարևոր է երիտասարդների զարգացումը, շատ կարևոր է մասնագիտական հմտությունների զարգացումը շուկայում», - ասել է նա։

Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Շավարշ Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանկի համար կարևոր է արագացնել թվային փոխակերպման գործընթացները և
նորարարությունները բերել Հայաստան: Նա ընդգծում է՝ որքան էլ խոսենք տեխնոլոգիաների կարևորությունից, միևնույնն է, թվային փոխակերպման կենտրոնում մարդն է, հետևաբար՝ թվայնային փոխակերպումն առաջին հերթին մարդու մտքի վերափոխումն է, առավել ստեղծագործ ու նորարար դառնալը։

«Թվային փոխակերպման ճանապարհին մենք մի շարք ծառայություններ ենք թվայնացրել, ներդրել ենք,
օրինակ, տուն գնելու համար նախատեսված Estate.ameriabank.am հարթակը, որը թույլ է տալիս տուն ընտրելուց մինչև հիփոթեքի համար դիմելու ամբողջ գործընթացն անցնել օնլայն։ Կամ automarket.ameriabank.am-ը, որը նմանատիպ հարթակ է արդեն մեքենա գնելու համար  նախատեսված։ Իսկ Ամերիա Բիզնես պլատֆորմը նախատեսված է բիզնեսի ֆինանսական ու նաև ոչ
ֆինանսական կարիքները հոգալու համար»,- ասում է Շավարշ Ոսկանյանը:

 

Միևնույն ժամանակ, Ոսկանյանը կարևորել է EMERGE-ի նման համաժողովների անցկացման  հաճախականությունը, որոնք որպես արդյունավետ հարթակ են ծառայում փորձի, գիտելիքների, նորարարությունների փոխանակման համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին