▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենազավեշտալին էն ա․․․ Վարդան Ղուկասյանը՝ Վարդանյանների մասին

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ Ինքնասիրահարված Վարդանյան եղբայրները ՝ հայկական ծխախոտագործության 100-ամյակին նվիրված հաղորդագրություն են տարածել, որտեղ ավելի շատ իրենց են գովել՝ փոխանակ ներկայացնեն  Երևանի ծխախոտի ֆաբրիկայի պատմությունը, որին իրենց ընտանիքով տիրացել են։

Մի քանի հազարով  «բարեգործություն» անելով, բայց տասնյակ ավելի գումար դրա PR-ի վրա ծախսող Վարդանյանները երբ նշում են, որ շարունակում են  հայրենանպաստ գործունեությունը՝ որդնած կոնֆետները խանութներում թողնելն էլ նկատի ունե՞ն կամ վերջերս՝ մոտ չորս տասնյակ աշխատակցին գործից հանե՞լը, կամ՝ PR-ի համար մոտ մեկ տարի առաջ , ըստ տարածված լուրերի, ժամկետանց  «պեչենի»-ով բեռնված մեքենաներն  Արցախ ուղարկելը՝ երբ բոլորն էին վստահ, որ չեն կարողանալու մուտք գործել։

Ամենազավեշտալին էն ա, որ հպարտանում են նաև, որ ընտանիքի հետ միասին ապրում են Երևան քաղաքում, իսկ ազատ ժամանակ կոնկրետ՝  Միքայել Վարդանյանը, որ աղջկան ամուսնացրեց Հենրիխ Մխիթարյանի հետ,  խաղում է սքվոշ ու բասկետբոլ: Այ տղա, բա էլ որտե՞ղ պիտի ապրեիր․․․Քեզ նորմալ երկրում՝ քո արտադրանքի որակի համար, որոնք քո կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները չեն բարձրաձայնում,  տեսչությունները դատի կտային ու ստիպված կլինեիր բանտում սքվոշ ու բասկետբոլ խաղայիր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին