▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենավտանգավորն այս նոր սփյուռքահայերն են

Ամենավտանգավորը այս նոր սփյուռքահայերն են: Ոնց որ էն նոր հարստացածները էլի. զըռ, անճաշակ ու որքան հնարավոր է քաղքենի: Սրանք դեռ ստեղի օդանավակայանում մի հատ մունաթ դեմքով ու  «փուֆ ստեղի հայերը» ոճով ստատուս են գրում, հետո նոր արտա...գաղթում:

Բայց սա դեռ հեչ: Կինոն սկսում ա, երբ ոտքները դնում են Եվրոպա.. արագի մեջ մի հատ ստատուս երկրորդ են ձոնում` «արա դուք ոնց եք ըտեղ մնում» ոճով: Հետո մի որոշ ժամանակ հարաբերականորեն սուս են մնում` բոլորին մոռացնել տալու համար, որ իրենք նոր-նոր են դարձել սփյուռքահայ.. որոշ ժամանակ անց սկսվում է ատուսների երկրորդ սեզոնը, ու երրորդ ստատուսով արդեն իրանք հայհոյում են ստեղի իշխանությանն ու ընդդիմությանը, չորրորդում ստեղի հայերը ստրուկ են դառնում, որ բացարձակ պայքարել չգիտեն, հինգերորդում աստիճանաբար սկսում են անցնել օտարալեզու ստատուսների, վեցերորդում էս երկիրը գեղ է դառնում, իսկ մենք բոլորս բռի գեղցիներ... 

Շարունակելի

Լիլիթ Աբգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին