Բրազիլիայի ամենաբարձրահասակ աղջիկը դարձել է նաև աշխարհի ամենաբարձրահասակ հարսնացուն: Չնայած հասակների միջև եղած հսկայական տարբերությանը՝ զույգը պատրաստվում է ամուսնանալ:
Էլիզանի դա Կրուզ Սիլվան տառապում է գիգանտիզմով, որն առաջացել է հիպոֆիզի ուռուցքի պատճառով: Այսօր 18-ամյա աղջկա հասակը 203 , իսկ փեսացուի՝ Ֆրանսինալդո դա Սիլվա Կարվալիոյինը՝ ընդամենը 162 սմ է:
Զույգն արդեն պատրաստվում է հարսանիքին: Չնայած երիտասարդ տարիքին՝ Էլիզանին ձգտում է զավակ ունենալ, քանի որ գիգանտիզմի հետևանքով կարող է անպտուղ մնալ:
«Ես միշտ ցանկացել եմ բարձրահասակ ընկերուհի ունենալ: Իսկ երբ տեսա Էլիզանիին, հասկացա, որ նա իմ իդեալն է»,- ասել է սիրահարված երիտասարդը: Թեև նրա սերն առաջին հայացքից էր, բայց Էլիզանին երկար ժամանակ անտարբեր է եղել նրա նկատմամբ: Սակայն ժամանակի ընթացքում Ֆրանսինալդոյին հաջողվել է նվաճել աղջկա սիրտը և նա խոնարհվել է՝ տղային համբուրելու համար: