▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ էժանացնելու վատ սովորությունը

Այս էլ, որերորդ անգամ առողջ երևույթը հասցրվում է 0-ի: Վերջերս Հայաստանում տարածվեց «Սարցե Դույլ» կոչվող ֆլեշմոբը, որի գաղափարն իրականում շատ պարզ էր ու խորը: Այդ ֆլեշ մոբով մարդիկ ցույց էին տալիս աշխարհին, որ պետք է սթափվել և միասնական լինել, դա ոչ միայն հիվանդության դեմ պայքար էր այլ իրար չոչնչացնելու կոչ էր ու դա այն օրերին էր թափ հավաքում Հայաստանում, երբ եզդիների ցեղասպանությունն էր տեղի ունենում: Մենք կոչ էինք անում, որ եզդիներին չկոտորեն ու պատկան մարմիններին էինք դիմում, բայց միաժամանակ էժանացնում էինք այն կոչը, որը պարունակում էր այդ ֆլեշ մոբը:

Հիմա էլ 10 գիրք գրելու ֆլեշմոբն է հավասարեցվում 0-ի: Հավատացեք իմաստով ԲՈՑԵՐ անելու համար էլ է պետք գրքեր կարդալ: Հիմա ում հարցնես կասի, որ գիրք քիչ են կարդում, գրադարանների խնդրով կմտահոգվի, սերունդների անհավասարության ու եսիմ ինչի մասին կխոսի, բայց երբ բանը հասնում է գործին ու նրան, որ յուրաքանչյուրս պետք է մեզանից սկսենք, այդ ամենը մոռանում ենք ու սկսում ենք ԲՈՑԵՐ անել: Եթե այս ամենը չեժանացվի գիրքը գուցե վերադառնա մեր կյանք ու գրադարանների խնդիրն էլ լուծվի՞: Բայց սա այսպես էլ կմնա հարց ու չենք իմանա պատասխանը մինչ այն պահը, երբ մի հատ սառը ջրով չսթափվենք ու չսկսենք գրքի մեջ եղած հումորները կարդալ:

Հ.Գ. Գիրք կարդալը մշակույթ է, մի աղավաղեք գիրք կարդալու մշակույթը…

Էդգար  Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին