«Ինձ համար գերագույն նպատակը թիմին օգնելն ու տիտղոսներ նվաճելն է, դա է ցանկանում յուրաքանչյուր մարզիկ։ Էական չէ, որ քվեարկության արդյունքում ինձ ճանաչել են մրցաշրջանի սուպեր ձեռքբերում, չնայած` հաճելի է»,-Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ ամեն ինչ անում է, որպեսզի իրականություն դառնա հայրիկի երազանքը.
«Նա միշտ ցանկանում էր ինձ ֆուտբոլիստ տեսնել»,-հավելել է ֆուտբոլիստը: