▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ կյանքում «գոռալու» եմ, որ թուրքերը պետք է ճանաչեն ջարդը. Եսայի Ալթունյան

Life.panorama.am-ը զրուցել է Եսայի Ալթունյանի հետ.

-Եսայի, որքա՞ն ժամանակով եք Հայաստան եկել:

-10 օր մնալու եմ Հայաստանում, քանի որ Հայոց ցեղասպանության մասին երգ և տեսահոլովակ եմ պատրաստել: Այն կոչվում է «Չեմ մոռանա»: Կցանկանայի այս երգով ամբողջ Հայաստանում հանդես գալ, բայց չգիտեմ, հավանաբար չենք հասցնի:

-Եթե չեմ սխալվում, երգի հեղինակը դուք եք:

-Այո, երաժշտությունը և բառերը ես եմ գրել, նաև ինքս գործիքավորել եմ: Երգն անգլերեն է, մի քիչ ֆրանսերեն և վերջում՝ հայերեն: Ցանկացել եմ տարբեր լեզուներով տեղ հասցնել ասելիքս: Տեսահոլովակը նկարել ենք ֆրանսիացի ընկերոջս հետ: Ես պրոդյուսեր եմ, երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ, երաժշտական տնօրեն…Իմ գործերն ինքս եմ ուզում անել, քանի որ գիտեմ, թե ինչ է պետք, ինչ եմ պահանջում:

-Դժվար չէ՞ այդ բոլորը մեկ հոգու համար:

-Դա իմ աշխատանքն է: Սիրում եմ այդ գործը: Շատ պահանջկոտ եմ, այդ պատճառով էլ սովորեցի ու մասնագիտացա այս բոլոր առումներով, որպեսզի հնարավորություն ունենամ ամեն ինչ իմ պատկերացրածի պես մատուցել: Գիտեմ, թե ես ինչ եմ ուզում: Երբ ուրիշին ես բացատրում սպասելիքդ, ճիշտ է, փորձում են այդպես մատուցել, բայց դա նույնը չէ, հոգին այլ է:

-Այս տարի աշխարհի հայ արվեստագետները փորձում են շոշափել Հայոց ցեղասպանության թեման: Հոգու պահա՞նջ է, պարտքի զգացո՞ւմ:

-Դա նորմալ երևույթ է, բրավո: Այս երգի մասին ես արդեն երկար տարիներ է, մտածում եմ: Ծնողներս ինձ շատ են պատմել ջարդերի մասին: Ինձ է փոխանցվել հայի ցավը, այն կարծեք մաշկիս վրա եմ զգացել: Այս երգն ինձ համար շատ կարևոր է, սիրտս ամբողջովին սրա մեջ եմ դրել: Ինչպես ընտանիքս է ինձ փոխանցել այս պատմությունը, հայի դաժան պատմությունը, ես նույնությամբ փոխանցում եմ զավակներիս: Մեզանից ոչ-ոք չպետք է 1915 թվականը մոռանա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին