Մինչև մայիսի 29-ը Հանրապետության ողջ տարածքը հատկապես երեկոյան ժամերին կգտնվի ակտիվ ցիկլոնային դաշտում, որի հետևանքով սպասվում է անձրև, ամպրոպ, իսկ առանձին շրջաններում կարկուտ և քամու ուժգնացում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ջերմաստիճանը կտատանվի 13 -14 , իսկ ցերեկը` 24-25 աստիճանի տիրույթում:
Նրա խոսքով` մայիսի 30-ից սկսած Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ: Հունիսի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով: Արարատյան դաշտում և Երևանում կդիտվի 30-34, իսկ Սյունիքի հովիտներում 36 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը կտաքանա հատկապես հունիսի առաջին տասնօրյակում, իսկ երկրորդ տասնօրյակում կնվազի:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի խոսքով` շոգ ամառ չի սպասվում: