Հուլիսի 14-ից Երևանում մեկնանարկում են յոթ շաբաթ անընդմեջ իրար հաջորդող միջազգային թենիսի մրցաշարեր: Նման քանակի իրար հաջորդող մրցաշարեր արդեն երկրորդ տարին են անցկացնում Հայաստանի և Միջազգային թենիսի ֆեդերացիաները:
Մրցաշարերի հաղթողները կստանան միջազգային վարկանիշային միավորներ:
Բոլոր խաղերը կանցկացվեն Incourt Հայաստանի ամենամեծ թենիսի ակումբում:
Խաղերի սկիզբը յուրաքանչյուր օր՝ ժամը`9.00- ին:
Առաջին մրցաշարն է “ITF 18 Juniors” պատանեկան մրցաշարերը: Մասնակցում են թենիսիստներ 18 երկրներից` Մեծ Բրիտանիա, Ֆրասիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել և այլն:
Հայաստանի մասնակիցներն են`
Միքայել Խաչատրյան
Արշակ Խաչատրյան
Միքայել Ավետիսյան
Լուսինե Չոբանյան
Լինդա Օհանյան
Անի Սաֆարյան
Մարիամ Բայաթյան
Միլեն Ավետիսյան
Մրցաշարերի գլխ. մրցավարն է` միջազգային վայթ բեյջ (white badge) կարգի մրցավար` Գրիգոր Դավթյանը:
Հիմնական ցանցը կազմաված կլինի 48 թենիսիստներից, որից 42- ը որոշվել են ըստ իրենց միջազգային վարկանիշի, իսկ 6-ը որակավորման փուլի խաղերի արդյունքում:
Ստորև ներկայացված է բոլոր մրցաշարերի ցանկը.
1-ին , 2-րդ շաբաթ
Հուլիսի 14-ից 19-ը, 21-ից 26 –ը
ITF 18, Juniors– պատանեկան մրցաշարեր մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև:
3-րդ, 4-րդ շաբաթ
Հուլ. 28- ից օգ. 2-ը, օգ. 4-ից 9-ը:
Tennis Europe 16- մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների միջև (կազմակերպիչ է նաև Թենիս Եվրոպան):
5-րդ , 6- րդ ,7 –րդ շաբաթ
օգ.11-ից 16-ը, 18-ից 23-ը, 25-ից 30-ը:
Tennis Europe 14 – մինչև 14 տարեկան տղաբերի և աղջիկների միջև (կազմակերպիչ է նաև Թենիս Եվրոպան):