Տևական ժամանակ Ալլա Պուգաչովան և Կոնստանտին Օրբելյանը համագործակցում էին: Պուգաչովան որպես մենակատարուհի հանդես էր գալիս Օրբելյանի ղեկավարած երաժշտախմբում:
Ձեզ ենք ներկայացնում նրանց համագործակցություններից ևս մեկը. Պուգաչովան կատարում է Օրբելյանի «100 երջանիկ ժամեր» երգը:
Ուշագրավն է այն է, որ Ալլա Պուգաչովայի հայտնի երգերից մեկը` «Մաեստրոն» նվիրված է Կոնստանտին Օրբելյանին: Երգի խոսքերը գրելիս Իլյա Ռեզնիկը հաշվի է առել Պուգաչովայի խնդրանքն այն մասին, որ ստեղծագործելիս պատկերացնի հենց Օրբելյանին:
Հիշեցնենք, որ կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը: Դեռ ամիսներ առաջ բժիշկները Օրբելյանի հարազատներին տեղեկացրել էին, որ անբուժելի հիվանդության պատճառով նրան մի քանի ամսվա կյանք է մնացել: