Ռուսական էստրադայի պրիմադոննան բեմ է վերադարձել: Ալլա Պուգաչովան, ով ավելի վաղ հայտարարել էր բեմը լքելու մասին, «Цветок огня» երգի պրեմիերայով մասնակցել է «Նոր Տարին առաջին ալիքում» հաղորդման նկարահանումներին: Երգը ձայնագրվել է հատուկ այս հաղորդման համար:
Պուգաչովայի ելույթը ցուցադրելու են միայն դեկտեմբերի 31-ին: