Երգչուհի Ալլա Պուգաչովան սենսացիոն հայտարարություն է արել: 64-ամյա աստղը НТВ հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում պատմել է ինքնուրույն հղիանալու հնարավորության մասին:
Պուգաչովային Գալկինի հետ հրավիրել են հաղորդման, որի ընթացքում վերջինները պատմել են, թե երգչուհու երեխաները կարող էին ծնվել նաև ոչ փոխնակ մորից:
«Ասեմ ավելին. ես ինքս էլ կարող էի հղիանալ եւ ծննդաբերել: Իմ օրգանիզմն այդպիսին է, հասկանո՞ւմ եք: Եվ թող բոլորն իմանան, որ ես այդպիսին եմ»,- հայտարարել է Պրիմադոննան: