▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ խաղերում մեր հավաքականը կգլխավորի… Ռուբեն Հայրապետյանը

Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ երկու ընկերական հանդիպում է անցկացնելու: Նախ մեր թիմը Շվեյցարիայում կմրցի Ալժիրի ընտրանու հետ, ապա  Գերմանիայում կմրցի Բունդեսթիմի հետ:

Սակայն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Բեռնար Շալանդը, փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողանա գլխավորել մեր ընտրանին: Նա մեր ընտրանուն կմիանա սեպտեմբերի 7-ին Դանիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2016 ընտրական փուլի առաջին խաղում, այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց առաջացած խնդրի մասին.

- Պարոն Հայրապետյանը, փաստորեն Բեռնար Շալանդի դեբյուտը, որպես գլխավոր մարզիչ հետաձգվում է…

- Այո: Դժվար կլինի Շալանդի համար, առաջին հանդիպումը և միանգամից ԵՎՐՈ-2016 ընտրական փուլի շրջանակներում խաղ՝ Դանիայի ընտրանու հետ: Ցանկանում էինք երկու ընկերական հանդիպումների միջոցով Շալանդին պատրաստել դժվարին առաջադրանքին: Սակայն ինչ կարող ես անել, խնդիրը մեզանից չէ, այլ գալիս է ՖԻՖԱ-ից:

- Իսկ ո՞վ է գլխավորելու մեր ընտրանին Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ խաղում: Կրկի՞ն Վարդան Մինասյանը:

- Ո՛չ: Վարդան Մինասյանը ներկա պահին նոր թիմ է փնտրում և շատ մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն և ես չեմ ցանկանում նրան անհանգստացնել: Այդ երկու խաղերին թիմին կնախապատրաստեմ ե՛ս, քանի որ ինձանից ոչ մեկ ավելի լավ չի կարող պատրաստել մեր թիմին:

Հավելենք, որ Ալժիրի հետ արտագնա հանդիպումը չեզոք դաշտում տեղի կունենա մայիսի 31-ին, իսկ Գերմանիայի ազգային հավաքականի հետ մեր ընտրանին կմրցի հունիսի 6-ին:

Եվ վերջում չմոռանանք ասել. շնորհավոր ապրիլի 1 :)

Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին