Այն, որ ԱՄՆ-ն երկար չէր կարող հանդուրժել Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ դրսևորվող բռնության և ճնշումների աննախադեպ դրսևորումներն և քաղաքացիական հասարակության դեմ պետական մակարդակով իրականացվող արշավները, ակնհայտ էր: Եթե նախկինում Պետդեպի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ էին այս ամենի մասին խոսում, ապա այսօր այս աղաղակող իրավիճակի մասին բաց տեքստով ակնարկում է ԱՄՆ նախագահը:
Դե ինչ, խավիարանավթային դիվանագիտությունը և մեծ եղբոր քաղաքական «կրիշը» կարծես, այլևս այնքան էլ կենսունակ չեն: Բայց փոխարենն Ադրբեջանի անմեղսունակ վարչակարգը նոր խաղաթուղթ չունի... այնպես որ Ալիևին մնում է կրկնապատկել խավիարի և նավթի ծավալներն ու Էրդողանի հետ էլ նոր սակագներով պայմանավորվել:
Միայն թե նավթն ու խավիարն անսպառ չեն, իսկ Էրդողանի ախորժակն էլ շատ մեծ է` հատկապես, որ վերջինիս գնալով ավելի շատ միջոցներ են պետք գալու տարաբնույթ ծայրահեղ ահաբեկչական խմբեր ֆինասավորելու համար և Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հակահայկական գործունեությունը ամբողջ աշխարհում ինտենսիվացնելու ուղղությամբ: