▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է․․․

Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է․․․Բագրատ Սրբազան

«Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը մեքենայի մեջ դրած՝ պտտվում է Արցախով: Էսօր տեսել եք տեսանյութը, չէ՞, բոլորդ էլ։ Ծաղրա՜նք։ Ես էս ամբողջ պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, էդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին։ Գոնե մի՛ բառ ասեք էդ մարդուն։ Ձե՛զ չի ծաղրում մենակ, բոլորի՛ս է ծաղրում։ Դժբախտաբար, բոլորիս պատկերը դու ես և դուք եք։ Մարդը մեքենայի մեջ «Նոլդու Փաշինյան» դրած երգը, քո սիրելի Ալիևը, ձեր սիրելի Ալիևը, Արցախով պտտվում է։ Մի բառ ասե՛ք։ Տղամարդ չե՞ք»,- ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Գնել Սանոսյա՛ն, չգիտեմ՝ ինչ ճանապարհով հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի նստելու։ Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է»,- ասաց Բագրատ Սրբազանը: Նա նաև նշեց, որ իրենք տեղեկությւոններ ունեն` Սանոսյանը Կիրանցում մարդկանց կանչել, գումարներ է առաջարկել:

ՔՊ-ական պատգամավորին, որոնք պատրաստակամություն կհայտնեն հանդիպելու, ասաց` կարող եք կապ հաստատել, պայմանավորվել ու հանդիպել։

***

Բագրատ Սրբազանը երեկոյան քննարկում-հավաքի ժամանակ տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու իրեն «Կրեմլի գործակալ» անվանողներին, որոնք «անուն առ անուն հայտնի են»։

Նա մեկ անգամ ևս դիմեց ԱԱԾ-ին ու գլխավոր դատախազությանը, որպեսզի այս 2 շաբաթվա իրենց ուսումնասիրությունների արդյունքը հայտնեն ու պատասխանատվության ենթարկեն զրպարտողներին, եթե չանեն այդպես, նշանակում է՝ այդ ինստիտուտները չեն գործում։ «Այնպես չէ, թե մենք չգիտեինք, որ չեն գործում, ուղղակի ևս մեկ անգամ համոզվում ենք»,- նշեց նա:

***

«Մենք իրավունք չունենք ուղղակի այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած ամբողջ այս հրեշավոր մեխանիզմը մեկ վայրկյանում կարողանա հոշոտել և բացի այդ, ժողովրդին էլ տանել հերթական մեծ հիասթափության, հուսահատության։ Մենք պետք է շատ ծանր համբերությամբ, գոտիները ձգելով, առաջ գնանք։ Հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը, թե` ինչ ենք ուզում անել: Մի բան հաստատ է, ուզում ենք ստին զգետնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթի»,- ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին