▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյան. Ազատ Գոտու ՍԱՀՄԱՆԱՓԱԿ հաղորդավար Էրիկ Անթառանյանը

Պատասխան Էրիկ Անթառանյանին:

Այսօր ինձ հետ կապ հաստատեցին և հրավիրեցին " Ազատ գոտի" հաղորդում դրոշի մասին քննարկմանը: Ես տվեցի իմ համաձայնությունը և սկսեցի ուսումնասիրել թե ինչ է կատարվում համացանցում այդ թեմայի շուրջ:

Քանզի ես իրականում չէմ հավանում մեր դրոշը և օրհներգը, ունեմ դրա պատճառներն ու իմ որպես ՀՀ քաղաքացի կարծիքը:

Աչքս ընկավ Էրիկ Անթառանյանի գրառմանը "Սարդարապատում թուրք փախցրած դրոշը փոխելով` մի օր էլ հանգիստ կնոջդ ու մորդ կփոխես" և հասկացա մի բան, որ հաղորդումը վարելու է նման սահմանափակ հաղորդավարը:

Ասեմ ինչու սահմանափակ: Սահմանափակ, քանզի չգիտես որ լրագրողը, հաղորդավարը իրավունք չունի հրապարակավ նման ձևով իր կարծիքը հայտարարելու, հետո քննարկում կազմակերպելու նույն հարցի շուրջ:

Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ դրոշ ծածանելիս կարևորը ծածանածդ դրոշի գույները չեն, այլ այն սերը, հոգին, իմաստը, որը դու դնում ես այդ գործողության մեջ: Որ չի կարելի սերը հավատքը , հարգանքը ԱՌԱՐԿԱՅԱՑՆԵԼ:

Սահմանափակ ես, քանզի չգիտես, որ մենք թուրքին քշել ենք տարբեր դրոշների ժամանակ: Սահմանափակ ես, քանզի համարում ես , որ ինքնահաստատվել կարելի է պատուհանից թուրքի մեքենայի դեմ մեր դրոշը ծածանելով:

Մյուսն ի՞նչն է այդ տրամաբանության մեջ Վրաստանում ադրբեջանական մեքենաների անիվենրը ծակելը: Սահմանափակ ես, քանզի չգիտես , որ երկրին վերաբերվող հարցերում կարող է լինել այնքան կարծիք, որքան բնակիչ կա և ոչ մի հաղորդավար, նախարար ու սուտի հայրենասեր իրավունք չունի կարծիքին, առաջարկին ի պատասխան վիրավորական բաներ գրել թաքնվելով հայրենասիրության քողի տակ:

Հիմա գնա հայելուց մի կողմ, գիրք կարդա ու մտածի թե ինչ ես դու 30 անց տղա արել այդ դրոշը ներկայացնող Հայաստանի համար:

 

Ալեն Սիմոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին