▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Դելոնը Հայաստանում է

Հայաստան է ժամանել  աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը` մասնակցելու  «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային, որը տեղի է ունենալու  դեկտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Մինչ այդ, վաղը, Ալեն Դելոնը  հանդիպելու  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, ինչպես նաև Գոլդեն Թուլիփ հյուրանոցում պատասխանելու է  լրագրողների հարցերին: 

Դեկտեմբերի 19-ին, Ալեն Դելոնն ու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ստեղծագործական կազմը` AP cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի գլխավորությամբ մեկնելու են  Մոսկվա` ֆիլմի  մոսկովյան շնորհանդեսին մասնակցելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին