▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբանիա-Հայաստան. ֆուտբոլիստների գնահատականները

Footballcity.am կայքը 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել մեր հավաքականի ֆուտբոլիստներին:

Ռոման Բերեզովսկի-4.0. Բերեզովսկին բաց թողեց հանդիպման առաջին գոլը, սակայն հիշենք, որ գնդակը անդրադարձի հետևանքով հայտնվեց վերջինիս պաշտպանախ դարպասում: Այդ դրվագից բացի մեր հավաքականի ավագը մեծ մասամբ «անգործ» էր:

Կամո Հովհաննիսյան-2.5. Առաջին գոլում իր մեղքի բաինն ուներ Կամո Հովհաննիսյանը. հենց իր դիրքային սխալ խաղի շնորհիվ էր Ռաման հայտնվել հարվածային դիրքում:

Արտյոմ Խաչատուրով-3.0.Պաշտպանական անհաջող խաղի ֆոնին չէր ստացվում նաև Խաչատուրով խաղը: Զգացվում էր խաղակցվածության պակասը: Խաչատուրով-Հարոյան զույգը մեղմ ասած չէր կարողանում համագործակցել:

Վարազդատ Հարոյան-4.5. Հավաքականի «քնած» ֆոնի քիչ թե շատ վստահ գործող ֆուտբոլիստը Վարազդատ Հարոյանն էր, սակայն նա էլ անզոր գտնվեց Կաչայի հարվածի դիմացը փակելու ժամանակ:

Լևոն Հայրապետյան-2.5. Զգացվում էր թե՛ խաղային պրակտիկայի բացակայությունը, թե՛ վնասվածքից նոր-նոր ապաքինվել փորձելը: Մրցակցի հիմնական զենքը աջ եզրով գրոհելն էր, որը պետք էր թույլ չտար հենց Հայրապետյանը, սակայն հենց նրա եզրից կատարվեղ 1-ին գոլի արդյունավետ փոխանցումը:

Կառլեն Մկրտչյան-3.0. Մկրտչյանը հավատարիմ չէր իր գլխավոր պարտականությանը՝ խաղ «քանդելուն»: Դաշտի կենտրոնը ամբողջովին մրցակցի ձեռքերում էր, որի մեղավորը հենց Մկրտչյան-Եդիգարյան հենակետային զույգն էր:

Արթուր Եդիգարյան-3.0. Չստացվեց Եդիգարյան-Մկրտչյան խաղակցվածությունը և «մեղքի» 50%-ը կարելի է վերագրել Եդիգարյանին:

Արաս Օզբիլիս-3.5. Մենք չտեսանք այն Օզբիլիսին, որին վերջին շրջանում սովոր էինք տեսնել. Չկային հեռահար հարվածներն ու եզրային սուր անցումները:

Գևորգ Ղազարյան-3.5 Ամբողջ հանդիպման ընթացքում Ղազարյանը 2 քիչ թե շատ գոլային հնարավորություն ունեցավ, սակայն հարվածներն ընթացան մոտակա անկյունն ու ուղիղ դարպասապահի վրա:

 Մարկոս Պիցելի-3.0. Մարկոսն անցկացրեց ամենաանհաջող հանդիպումներից մեկը հավաքականի կազմում: Գլխավոր առաքինությունը Մովսիսյանին գնդակներ մատակարարելն էր, որը ողջ հանդիպման ընթացքում չտեսանք:

Յուրա Մովսիսան-2.5. Մովսիսյանն ամբողջովին մոռացնել էր տվել իր մասին: Ե՛վ հարձակման կրակագծում, և՛ ավելի խորքից գործողություններում Սպարտակի ֆուտբոլիստը տապալում էր խաղը:

Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներ Նորայր Ասլանյանը, Աղվան Պապիկյանը, Արթուր Սարկիսովը, Արթուր Ավագյանը, Գևորգ Կասպարովը խաղադաշտում ունեին նույն դժգույն տեսքը, ինչ մյուսները, և միայն վերջինս «առանձնացավ» մյուսներից ավելի տխուր խաղով՝ Կաչեի գոլի ժամանակ՝ դարպասում իր տեղը կորցնելու պատճառով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին